Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ-ի և ՈՒկրաինայի միջև հակամարտության դադարեցման ճանապարհին պատմական շրջադարձային պահ է առաջացել, և պետք է օգտվել այդ հնարավորությունից։ Մակրոնը հերթական անգամ ընդգծել է, որ նախ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, իսկ հետո արդեն նստել բանակցությունների սեղանի շուրջ։               
 

Ընդդիմադիրներին կամ ընդդիմադիր կոչեցյալներին

Ընդդիմադիրներին կամ ընդդիմադիր կոչեցյալներին
11.05.2025 | 14:31

Էս վերջերս ականատես եմ լինում տհաճ իրողությունների։ Երկրին պատուհասած վտանգը զգացող մի շարք քաղաքական գործիչներ, թողած հիմնական թշնամուն, կատաղած, իրար միս են ուտում։ Չհասկացա, կերներդ պակասե՞լ է, ինչու՞ եք պառակտում քաղաքական դաշտը։

Մի՛թե ժամանակը և իրավիճակը գնահատելու տարրական ընդունակություններ չունեք:

Ասացեք խնդրեմ, դուք տիրոջը ծառայող հավատարիմ շնե՞ր եք, որ իրար վրա քսի են տալիս, թե՞ երկրի ճակատագրով մտահոգ քաղաքական գործիչներ։

Կարո՞ղ ա, ի վերջո, մրից դուրս գանք` մրջուրը ընկնենք...

Հասկացեք, լավ հասկացեք, թշնամին մեկն է, և այդ թշնամուն թիրախավորող ցանկացած ուժ փրկարար առաքելություն ունի։

Իսկ ի՞նչ եք անում դուք. ընդամենը առուն դեռ չթռած` հոպ եք ասում:

Այո՛, հոպ եք ասում, տորմուզում եք, արգելակելով միասնական պայքարի լոկոմոտիվը:

Ինչու՞, խոստովանեք ինչու՞...

Նիկոլը գնաց` հիմա էլ աթոռակռիվ եք տալի՞ս, թե՞ մեկը եղածն իրանով է արել` ձեզ փայ չի հասել, իսկ գուցե անձնական հաշիվնե՞ր եք մաքրում:

ՈՒ՞մ հաշվին, կործանվող երկրի հաշվի՞ն, քրքրվող հայրենիքի՞ հաշվին, էս խեղճ ու կրակ ժողովրդի՞ հաշվին, թե էս դարդ ու ցավից պատեպատ զարկվող իմ նմանների հաշվին:

Իմացեք, լավ իմացեք, ով էլ որ նա լինի, ինչ կուսակցությունից էլ լինի, որ գավառից, մարզից էլ լինի, ինչ կրոնի էլ պատկանի, ինչ գաղափարներ էլ դավանի, եթե մարդը իսկապես պայքարի է ելել պատուհաս իշխանությունների դեմ, ապա նրա վրա քար նետողը առաջինը քար է գցում իր ժողովրդի վրա, իր ապագայի վրա, մեզ նմանների վրա։

Համախմբվել է պետք և ոչ թե պառակտվել, սնվել է պետք ազգային գաղափարներով և ոչ թե միմյանց միս ու արյունով։ Իսկ եթե կերներդ պակասել է, գնացեք նիկոլի մոտ, ինչքան էլ ժլատ լինի` էլի մի ոսկոր կգտնի ձեզ գցելու համար։

Կրծեք քայքայվող երկրի հիմքերը, մանավանդ, որ հատկապես նման միջոցն է ցեմենտում փլվելու արժանի իշխանությունների երերուն ամրոցի պատերը։

Մեր գեղում ասում են՝ թամամ խոսքը իշին են ասում... Որոշել էի անուններ չտալ, բայց աչքիս ոնց որ բանը բանից անցնում է:

Ամենևին էլ ձեզ ավանակի տեղ չդնելով, այնուամենայնիվ, ձեզ եմ ասում` ՍԵՐԺԱԿԱՆՆԵՐ ԵՎ ՌՈԲԵՐՏԱԿԱՆՆԵՐ` ՁԵՐ ԹՇՆԱՄՈԻ ԹՇՆԱՄԻՆ ՁԵՐ ԲԱՐԵԿԱՄՆ Է։

10.05.2025թ.

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 628

Մեկնաբանություններ